Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ
Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով:
- Երևանյան մասնաճյուղը աշխատում է 2012թ. հուլիսից: Կենտրոնն ապահովված է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, որի շնորհիվ հնարավոր է դառնում հիվանդությունը ախտորոշել վաղ շրջանում, ուստի և բուժումը կազմակերպել առավել արդյունավետ:
Որո՞նք են այն էական առավելությունները, որ ունի Ձեր կենտրոնը նմանատիպ այլ կենտրոնների հետ համեմատած:
- Մեր կենտրոնում կատարվում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական (ՄՌՏ) հետազոտություններ գերմանական SIEMENS ֆիրմայի արտադրության 1,5 տեսլա հզորությամբ բարձրադաշտ տոմոգրաֆի օգնությամբ, որը Հայաստանում միակն է: Այս սարքը հնարավորություն է տալիս ավելի բարձրորակ հետազոտություններ կատարել, քան կատարվում էին Հայաստանում գործող այլ կենտրոններում` ցածր մագնիսական դաշտ ունեցող տոմոգրաֆներով (0,2-0,5 տեսլա): 1,5 տեսլա հզորությամբ տոմոգրաֆի կիրառման շնորհիվ սխալվելու հավանականությունը հասցվում է նվազագույնի: Բացի այդ, սարքը բացարձակապես չի ճառագայթում, ուստի հետազոտվողների համար տարիքային սահմանափակումներ չկան: Այս հանգամանքը թույլ է տալիս նույնիսկ օրվա ընթացքում նույն հիվանդին հետազոտել մի քանի անգամ` հիվանդության զարգացման ընթացքին հետևելու նպատակով:
Նշեմ, որ մեր բժիշկ-ռադիոլոգները մասնագիտացել են արտասահմանյան լավագույն կլինիկաներում և գերազանց տիրապետում են իրենց գործին: Ավելին, եթե անհրաժեշտություն է լինում, ապա Սանկտ-Պետերբուրգում տեղակայված մեր խորհրդակցական կենտրոնի բարձրակարգ և փորձառու մասնագետները հեռաբժշկական ցանցի միջոցով անցկացնում են բժշկական խորհրդատվություն: Այն հիվանդները, որոնց կարելի է բուժել ռադիովիրաբուժության միջոցով, այսինքն` անարյուն վիրահատությամբ, նրանց ցանկությամբ, բուժումը շատ արագ կազմակերպվում է Սանկտ-Պետերբուրգում:

Հաջորդ առավելությունը աշխատանքային գրաֆիկի ճկունությունն է: Մենք աշխատում ենք մի քանի հերթափոխով և արագ, ինչը բացառում է հերթերի գոյացումը, իսկ եզրակացությունները տրվում են մի քանի ժամից մինչև երկու օրվա ընթացքում` ելնելով հիվանդության բարդությունից: Ծանրակշիռ առավելությունների հետ մեկտեղ` կենտրոնում գործում է հանրապետությունում ամենամատչելի գնացուցակը:
Ո՞ր օրգանները կարելի է հետազոտել տոմոգրաֆի միջոցով:
- ՄՌՏ հետազոտությունը արդյունավետ է բոլոր ոչ օդակիր (պարենխիմատոզ) օրգանների և փափուկ հյուսվածքների հետազոտության դեպքում: Այն անփոխարինելի է գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, միջողնային սկավառակների, հոդերի, մկանների, ինչպես նաև ներքին օրգանների (լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, մակերիկամներ, արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ և այլն) հետազոտության համար: Մեր կենտրոնի շնորհիվ ՄՌՏ հետազոտությունը Հայաստանում կատարվում է նաև լեղատար և միզատար ուղիների հիվանդությունների ախտորոշման նպատակով:
ՄՌՏ հետազոտություն իրականցնելու համար կա՞ն հակացուցումներ:
- Գրեթե չկան, միայն հակացուցված է այն հիվանդների հետազոտությունը, ովքեր կրում են կարդիոստիմուլյատոր և այնպիսի մետաղներ, որոնք կարող են ենթարկվել մագնիսական դաշտի ազդեցությանը: Հարաբերական հակացուցում են համարվում կլաուստրոֆոբիան և հղիության առաջին եռամսյակը:
Մագնիսառեզոնանսայի՞ն, թե՞ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ): Որո՞նք են դրանց տարբերությունները:
- Դրանց միավորում է միայն շերտավոր սքանավորման սկզբունքը: ՀՏ հետազոտությունը իրականացվում է ռենտգենյան ճառագայթների, իսկ ՄՌՏ հետազոտությունը` հաստատուն մագնիսական դաշտի միջոցով: ՄՌՏ հետազոտությունն առավել տեղեկատվական է նյարդային կառուցվածքների, այդ թվում` գլխուղեղի և ողնուղեղի, տեղային և դիֆուզ ախտահարումների ժամանակ, իսկ ՀՏ-ն կիրառելի է ոսկրային վնասվածքների և թոքային ախտահարումների դեպքում: ՀՏ հետազոտության ժամանակ հիվանդը բավականին բարձր չափաբաժնով ճառագայթում է ստանում, իսկ ՄՌՏ հետազոտության ժամանակ ճառագայթում ընդհանրապես չկա և այն լիովին անվնաս է: Երբեմն, սակայն, լինում են դեպքեր, երբ ճշգրիտ ախտորոշելու համար բժիշկները ստիպված են լինում երկու հետազոտություններն էլ իրականացնել:
Մեզ կարող եք դիմել`www.mrt.am, 010 428 311, 010 428 312
15.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ